Հիփոթեքային վարկեր (Անշարժ գույքի վերանորոգում)

Վարկի պահանջները

Անձը հաստատող փաստաթուղթ Անձը հաստատող փաստաթուղթ
Հանրային ծառայությունների համարանիշ Հանրային ծառայությունների համարանիշ
Ժամկետանց վարկային պարտավորությունների բացակայություն Ժամկետանց վարկային պարտավորությունների բացակայություն
Տարիքային համապատասխանություն Տարիքային համապատասխանություն

Հաշվիչներ

Մայր գումարի հավասարաչափ մարումներով
Հավասարաչափ մարումներով
s

Արդյունք

Վարկի մնացորդ Վճարվող տոկոսագումար Մարում վարկից Ընդամենը վճարում
s

Արդյունք

Վարկի մնացորդ Վճարվող տոկոսագումար Մարում վարկից Ընդամենը վճարում
Պայմաններ

​​​​​​Բնակելի նշանակության գույքի վերանորոգում

 


Վարկի տրամադրման վայր                                                                          Կազմակերպության գրասենյակ


Ձեռք բերվող գույքի գտնվելու վայր                                                                                       ՀՀ


Վարկի արժույթ                                                                         ՀՀ դրամ                                                                      ԱՄՆ դոլար


Վարկի ժամկետ(ամիս)                                            60               61-120​​​​​​​           121-180​​​​​​​                                 60​​​​​​​              61-120​​​​​​​             121-180​​​​​​​​​​​​​​


Վարկի տարեկան                                                   12%​​​​​​​               13%​​​​​​​                 14%​​​​​​​                                    10%​​​​​​​              11%​​​​​​​                  12%​​​​​​​

տոկոսադրույք` հաստատուն


 Տարեկան փաստացի տոկոսադրույք          13.83-15.94​​​​​​​     14.74-17.09​​​​​​​    15.82-17.15​​​​​​​                        11.56-13.58​​​​​​​    12.44-14.72​​​​​​​​​​​​​​    13.46-14.76​​​​​​​


Տոկոսադրույքի հետ կապված այլ պայմաններ

Հաճախորդի կողմից առանց վարկի վաղաժամկետ մարման տուգանքի տարբերակ նախընտրելիս վարկի տոկոսադրույքը սահմանվում է +0.5%


Վարկի գումար                                           3,000,000 մինչև  15,000,000 (ներառյալ) ՀՀ դրամ​​​​​​​                 6,000  մինչև  30,000  (ներառյալ) ԱՄՆ դոլար​​​​​​​


Միանվագ վճարներ                                 

                     Հայտի ուսումնասիրության վճար - 10,000 ՀՀ դրամ​​​​​​​                               Վարկի տրամադրման համար – 100,000 ՀՀ դրամ


Վարկառու 

21 տարին լրացած ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չի  գերազանցում 65 տարեկանը​​​​​​​


Համավարկառու

21 տարին լրացած ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձ , որի տարիքը վարկի տրամադրման պահին չպետք է գերազանցի 60 տարեկանը:​​​​​​​


Վարկարժանության գնահատման ընդհանուր սկզբունքներ (ԸՊԵ)

Ընդհանուր պարտքային վճարումների և զուտ եկամուտների առավելագույն հարաբերակցությունը (ԸՊԵ) չպետք է գերազանցի 55%


Վարկառուի/համավարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

  • Վարկային պատմության բացակայություն կամ
  • Դիմումի ներկայացման օրվա դրությամբ բանկային համակարգի նկատմամբ ժամկետանց և դասակարգված պարտավորությունների բացակայություն և
  • Դիմումի ներկայացման օրվանը նախորդող 12 ամիսների ընթացքում նախկինում ստացված վարկերի (վարկային գիծ, օվերդրաֆտ, երաշխիք և այլն) գծով վարկի մայր գումարի և/կամ տոկոսագումարների մարումների ոչ ավել, քան 90 ուշացած օրերի հանրագումար

Վարկի տրամադրման եղանակ                                                                             Կանխիկ կամ անկանխիկ​​​​​​​


Վարկի տրամադրման փուլայնությունը

Միանվագ կամ​​​​​​​ վարկերը տրամադրվում են 2 փուլով.

1-ին փուլ` կառուցման աշխատանքների կատարման նախահաշվով ներկայացված գումարի 50%-ի չափով:

 2-րդ փուլ` կառուցման աշխատանքների կատարման նախահաշվով ներկայացված գումարի 50%-ի չափով

Վարկի 2-րդ փուլի տրամադրման համար հիմք է հանդիսանում վարկառուի կողմից նախորդ փուլով տրամադրված վարկի նպատակային օգտագործումը` համաձայն  նախահաշվի և իրականացված մոնիթորինգի արդյունքների ​​​​​​​


Փուլերի միջև ընկած առավելագույն ժամանակահատված                                            100 օր​​​​​​​


Վարկ/գրավ հարաբերակցությո

Վերանորոգվող  բնակելի անշարժ գույքի գրավադրման շուկայական արժեքի 70%


​​​Գրավի առարկա ​​​​​​​

Վերանորոգվող  բնակելի անշարժ գույք

Կազմակերպության հայեցողությամբ կարող է պահանջվել ապահովման լրացուցիչ այլ միջոցներ


Գրավի առարկայի գտնվելու վայր                                                                                    ՀՀ​​​​​​​


Գրավի գնահատում 

Գրավը ենթակա է գնահատման կազմակերպության հետ համագործակցող անկախ գնահատողների կողմից​​​​​​​


Ապահովագրություն

Վերանորոգվող  անշարժ գույքի ապահովագրությունը իրականացվում է հաճախորդի կողմից յուրաքանչյուր տարի վարկի ամբողջ ժամկետի ընթացքում,  վարկի մնացորդի չափով​​​​​​​

Դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրությունը իրականացվում է հաճախորդի կողմից յուրաքանչյուր տարի վարկի ամբողջ ժամկետի ընթացքում,  վարկի մնացորդի չափով: Ընդ որում, համավարկառու/ներ/ի առկայության դեպքում դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրությունը կատարվում է վարկի գումարից վարկառուի և համավարկառու/ներ/ի եկամուտներին համամասն:


Վարկի վաղաժամկետ մարման տույժ

Պայմանագրային տարվա որևէ պահի վաղաժամկետ մարում կարող է իրականացվել այդ պայմանագրային տարվա համար մարման ժամանակացույցով նախատեսված վարկի մայր գումարի չափով: Պայմանագրային տարի է համարվում կրեդիտավորման պայմանագրի կնքման ամսաթվին հաջորդող յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածը, նշված գումարից գերազանցելու դեպքում`

• Վարկի վաղաժամկետ մարված գումարի առավելագույնը 0.6 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում,

• Վարկի վաղաժամկետ մարված գումարի առավելագույնը 0.4 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում պայմանագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում,

• Վարկի վաղաժամկետ մարված գումարի առավելագույնը 0.2 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում պայմանագրի գործողության երրորդ տարվա ընթացքում:​​​​​​​


Վարկի մայր գումարի և տոկոսների մարումներ

Ամսական հավասարաչափ մասերով (անուիտետային)​​​​​​​


Վարկի վերաբերյալ որոշման կայացման  և հաճախորդին հայտնելու ժամկետ

Առավելագույնը 3 աշխատանքային օր՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո​​​​​​​


Վարկի տրամադրման ժամկետ

  • Վարկի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:*
  • Սույն ժամկետի պահպանումը հնարավոր է, եթե երրորդ անձանց կողմից ծառայությունները տրամադրվում են ՀՀ օրենքով սահմանված ժամկետում:​​​​​​​

​​​​​​​​​​​​​​Ժամկետանց տոկոսագումարի  գծով տույժ                                0.13%  օրական​​​​​​​


Ժամկետանց վարկի մայր գումարի գծով տույժ                         0.13%  օրական​​​​​​​


Վարկի տրամադրման և մերժման գործոններ

  • Վարկառուի/համավարկառու/ներ/ի դիմումի ներկայացման օրվանը նախորդող 12 ամիսների ընթացքում   վարկի մայր գումարի և/կամ տոկոսագումարների մարումների  ավելի քան 90 ուշացած օրերի հանրագումար
  • Վարկառուի/Համավարկառու/ներ/ի անբավարար եկամուտ
  • Ոչ ընդունելի գրավ​​​​​​​

 

  • Վարկառուի/համավարկառու/ներ/ի դիմումի ներկայացման օրվանը նախորդող 12 ամիսների ընթացքում   վարկի մայր գումարի և/կամ տոկոսագումարների մարումների  ոչ ավելի քան 90 ուշացած օրերի հանրագումար
  • Վարկառուի/Համավարկառու/ներ/ի բավարար եկամուտ
  • Ընդունելի գրավ​​​​​​​

Համագործակցող անկախ գնահատող կազմակերպություններ

«Օլիվեր Գրուպ»  ՍՊԸ, Ք․Երևան, Թումանյան 8, 215-216 սեն, 010-54-27-40, 091-54-27-50

www.olivergroup.am

«Ափթայմ» ՍՊԸ, ք․Երևան, Եկմալյան 6, «Բիզնես Պալե» 3-րդ հարկ, 060-53-53-71, 098-53-53-14

www.uptimellc.org

«ԲԻ Էս Թի» ՍՊԸ , ք,Երևան, Սայաթ-Նովա 40,82/31, 011-56-45-13, 099-56-45-13

www.llcbst.am

«ԲԻ Էս Թի» ՍՊԸ , ք,Երևան, Սայաթ-Նովա 40,82/31, 011-56-45-13, 099-56-45-13

www.llcbst.am

«Ռիվալ Քոնսալթինգ» ՍՊԸ, ք․Երևան, Վարդանանց փող․, փակուղի, 8 շենք , 010-52-55-35

info@reeval.am


Համագործակցող ապահովագրական ընկերություններ

«Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ , ք. Երևան, Վ. Սարգսյան 10, տարածք 110, 010-54-34-91, 060-50-00-60

www.nairi-insurance.am

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ, ք. Երևան, Հյուսիսային Պողոտա 1, 012-88-88-88

www.rgs.am

«ՌԵՍՈ» ԱՓԲԸ,  ք. Երևան, 0014, Կոմիտասի պող. 62 շ., 93-93/1, 060-27-57-57

info@reso.am

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ, 0010 ք. Երևան, Հանրապետության 51, 53, տարածք՝ 47, 48, 50, 010-59-21-21

www.ingoarmenia.am

«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ,0010 ք. Երևան Արամի փող., 3 շենք ,060-54-00-00

www.silinsurance.am


Այլ վճարներ

  1. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրվող սահմանափակումների և գրավի գրանցման համար սահմանված վճարներ,
  2. Սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք –  10․000 ՀՀ դրամ,
  3. Անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման  և գրավից ազատման  ծախսերը կրում է Կազմակերպությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ գրավի իրավունքը հաճախորդը ցանկանում է գրանցել արագացված ընթացակարգով,
  4. Գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի նոտարական վավերացման  վճար՝ 15․000 ՀՀ դրամ,
  5. Անշարժ գույքի նախնական և հիմնական գնահատման վճար՝ համաձայն անկախ գնահատողի կողմից սահմանված սակագների՝
  • Բնակարան - 13,000 ՀՀ դրամ,

      6. Կյանքի և գույքի ապահովագրություն՝ համաձայն համագործակցող ապահովագրական ընկերությունների կողմից սահմանված սակագների​​​​​​​


Նախազգուշացում

Վարկառուն/Համավարկառուն կարող են  զրկվել բնակարանի նկատմամբ իրենց իրավունքներից, եթե չկատարեն կամ ոչ պատշաճ կատարեն կրեդիտավորման պայմանագրով ստանձնած իրենց պարտավորությունները


Վերաֆինանսավորվող (այլ վարկատուներից տեղափոխվող) վարկային հայտերը կարող են բավարարվել հետևյալ պայմաններով

 

 


Վարկի տրամադրման վայր                                            Կազմակերպության գրասենյակ​​​​​​​


Ձեռք բերվող գույքի գտնվելու վայր                                                    ՀՀ​​​​​​​


Վարկի արժույթ                                                                  ՀՀ դրամ​​​​​​​                ԱՄՆ դոլար​​​​​​​


Վարկի ժամկետ(ամիս)                                            60​​​​​​​               61-120​​​​​​​           121-180​​​​​​​                                 60​​​​​​​               61-120​​​​​​​             121-180​​​​​​​​​​​​​​


Վարկի տարեկան                                                   12%​​​​​​​               13%​​​​​​​                 14%​​​​​​​                                   10%​​​​​​​              11%​​​​​​​                  12%​​​​​​​

տոկոսադրույք` հաստատուն


 Տարեկան փաստացի տոկոսադրույք              13.33​​​​​​​          14.44-14.47​​​​​​​     15.59-15.60​​​​​​​                           11.08       12.17-12.20​​​​​​​​​​​​​​      13.29-13.30


Ծառայության միանվագ վճարներ

                                                                      Հայտի ուսումնասիրության վճար -  0  ՀՀ դրամ

                        3,000,000 մինչև  15,000,000 (ներառյալ) ՀՀ դրամ            6,000 մինչև  30,000 (ներառյալ) ԱՄՆ դոլար


Վարկառուների թիրախային խումբ

Այլ բանկերում/վարկային կազմակերպություններում վերանորոգման նպատակով  նվազագույնը 12 ամիս սպասարկված գործող պարտավորության տեղափոխում


Այլ պահանջներ

  • Վարկի դիմումի ներկայացմանը նախորդող վերջին 12 ամիսների ընթացքում Հաճախորդի վարկերի ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 90 օրը, իսկ տեղափոխվող վարկի գծով՝ հանրագումարային 30 օրը,

Այլ վճարներ

  1. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրվող սահմանափակումների և գրավի գրանցման համար սահմանված վճարներ`
  2. Սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք –  0 ՀՀ դրամ՝
  3. Անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման  և գրավից ազատման  ծախսերը կրում է Կազմակերպությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ գրավի իրավունքը հաճախորդը ցանկանում է գրանցել արագացված ընթացակարգով,
  4. Գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի նոտարական վավերացման  վճար՝ 0 ՀՀ դրամ
  5. Անշարժ գույքի նախնական և հիմնական գնահատման վճար՝ համաձայն անկախ գնահատողի կողմից սահմանված սակագների՝
  • Բնակարան – 0 ՀՀ դրամ՝ կախված գույքի քանակից​​​​​​​

Իսկ մնացած բոլոր պայմանները համաձայն ստանդարտ վարկավորման պայմանների

Փաստաթղթեր

Հաճախորդի ինքնությունը

  • Դիմում-հայտ
  • Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ), Սոցիալական քարտ կամ բացակայության դեպքում` տեղեկանք համապատասխան մարմնից (բնօրինակ)*,
  • Ամուսնության վկայականը, եթե այդպիսին կա,
  • Ծննդյան վկայականը/-ները երեխայի/-ների համար, եթե այդպիսին/-իք կա/-ն (անհրաժեշտության դեպքում)  
  • Հաճախորդի հետ միասին ապրող և նրա խնամքի տակ գտնվող անձանց թվաքանակի մասին պաշտոնական տեղեկանք:

Տվյալներ եկամուտների մասին

 

Եթե հաճախորդն աշխատում է.

  • Զբաղվածության մասին տվյալներ (տեղեկանք, որը պարունակում է տվյալներ ներկայում զբաղեցրած պաշտոնի, տվյալ գործատուի մոտ անընդմեջ աշխատանքային ստաժի, աշխատավարձի չափի վերաբերյալ)* Վերջին 12 ամիսների անհատական հաշվի քաղվածքները՝ տրամադրված հարկային մարմնի կողմից և/կամ 12 ամիսների վերաբերյալ աշխատավարձային քարտային հաշվի քաղվածք***
  • Երկրորդական եկամուտի ապացույցներ, որոնք պետք է հաշվի առնել
  • Եթե ինքնազբաղված է, ապա*

  • Հարկ վճարողի համարի գրանցման վկայագիրը (հարկ վճարողի հարկային համարի),
  • Անհատ ձեռներեցի պետական գրանցման վկայագիրը,
  • Գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթերը,
  • Վերջին 1 տարվա ֆինանսական հաշվետվությունները հաստատված հարկային մարմինների կողմից,
  • Վերջին 6 ամիսների եկամուտների և ծախսերի հաշվետվությունները (գրառումները),

Ձեռքբերվող անշարժ գույքի հետ կապված փաստաթղթեր

  • Կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված սեփականության վկայական,
  • Տեղեկանք Կադաստրի պետական կոմիտեից առ այն, որ անշարժ գույքը գրավադրված կամ այլ տիպի արգելանքի տակ չէ (Միասնական տեղեկանք),
  • Սեփականության իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ (հիմքեր),
  • Վաճառող/ներ/ի (ամուսնու՝ առկայության դեպքում) անձնագրի և սոցիալական ապահովության քարտի, ամուսնության վկայական, ամուսնու մահվան դեպքում` մահվան վկայական, ամուսնալուծության դեպքում` ամուսնալուծության վկայական, հայտարարություն ամուսնացած չլինելու վերաբերյալ
  • Անչափահաս սեփականատիրոջ ծննդյան վկայական կամ անձը հաստատող փաստաթուղթ (անհրաժեշտության դեպքում)
  • Անչափահաս սեփականատիրոջ օրինական ներկայացուցիչների (ծնողներ, խնամակալներ, հոգաբարձուներ) անձը հաստատող փաստաթուղթ
  • Այլ լրացուցիչ փաստաթղթեր, որոնց անհրաժեշտությունը որոշում է Կազմակերպությունը:

Վաճառողը/կառուցապատողը իրավաբանական անձ լինելու դեպքում պահանջվում է`

  • Պետ. ռեգիստրի գրանցման վկայական/տեղեկանք (1 ամիս վաղեմությամբ) և կանոնադրություն
  •  Իրավասու մարմնի որոշում գործարքի վերաբերյալ: Ընդ որում, եթե ՍՊԸ-ն ունի մեկ մասնակից, որը նաև գործադիր մարմնի ղեկավար է, կամ երբ գործարք կնքելու լիազորությունը կանոնադրությամբ վերապահված է Հաճախորդի գործադիր մարմնի ղեկավարին, ապա որոշում չի պահանջվում,
  • Տնօրենի անձը հաստատող փաստաթուղթ

Վերանորոգման /վերակառուցում/ Բնակելի տան կառուցման կամ կառուցապատման շարունակման դեպքում պահանջվում է

  • Կառուցման (կառուցապատման) նպատակով տրամադրվող վարկերի համար նաև կառուցման` օրենքով սահմանված կարգով հաստատված նախագիծ
  • Շինարարության թույտվություն
  • Հաճախորդի և կառուցապատողի միջև կնքված պայմանագիր
  • Շինարարական աշխատանքների նախահաշվի, որին պարտադիր կերպով պետք է կցված լինեն համապատասխան լուսանկարներ, նախագծեր

 

Նույն փաստաթղթերը պետք է ներկայացվեն ցանկացած համավարկառուի  կողմից:

Բոլոր փաստաթղթերի վաղեմության ժամկետը 30 օրացուցային օր է։

Վարկային մասնագետի պահանջով կարող է պահանջվել այլ լրացուցիչ փաստաթղթեր։

Կարևոր է իմանալ

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք տեսնել ստորև:

 

Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ բանաձևը.

         

  • i - տարեկան փաստացի տոկոսադրույքը (APR)
  • A - կրեդիտի գումարը (կրեդիտավորողի կողմից սպառողին տրամադրված կրեդիտի սկզբնական գումարը)
  • n - կրեդիտի մարմանն ուղղված վճարի թիվը
  • N - կրեդիտի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը
  • Kn-կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը
  • Dn - կրեդիտի տրամադրման օրից մինչև կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով

Առավել մանրամասն ծանոթացեք այս հղումով`  8/01

Կազմակերպությունը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

Ուշադրություն:
  • ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈւՄԱՐԻ ՄԱՐՈւՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈւՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈւՄ:
  • ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: 
Թարմացվել է՝ 2019-04-25 02:16:41
Ֆինանսական օգնական www.abcfinance.am