Հայտարարություն
17/03/2020
Հայտարարություն
Հայտարարություն

Հոգ տանելով մեր աշխատակիցների և հաճախորդների մասին և ելնելով նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից՝ «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն որոշում է կայացրել, որ

  • Հյուրատնային, տուրիստական, ռեստորանային, զվարճանքի, նմանատիպ և հարակից բիզնեսների ոլորտում գործող՝ Վարկային կազմակերպության իրավաբանական անձ հաճախորդները, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով և որի հետևանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, կարող են իրենց դիմումները ներկայացնել «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ պաշտոնական էլեկտրոնային հասցեին info@normancredit.am՝ վարկային պարտավորությունների հետ կապված անհատական մոտեցում ստանալու նպատակով:
  • ֆիզիկական անձինք և անհատ ձեռներեց հանդիսացող հաճախորդները, որոնք չունեն գործող ժամկետանց պարտավորություններ, սկսած սույն թվականի մարտի 16-ից, երկու ամսվա ընթացքում հերթական մարումներ և վճարներ չիրականացնելու դեպքում չեն համարվելու ժամկետանց, և հետևաբար տույժ, տուգանքներ չեն հաշվարկվելու: Պարտավորությունների կատարման համար կսահմանվի նոր ժամանակացույց։ Իսկ այն հաճախորդները, որոնք արդեն իսկ ունեն գործող ժամկետանց պարտավորություններ, կարող են իրենց դիմումները ներկայացնել «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ պաշտոնական էլեկտրոնային հասցեին info@normancredit.am՝ վարկային պարտավորությունների հետ կապված անհատական մոտեցում ստանալու նպատակով:

Միաժամանակ հորդորում ենք բոլոր այն հաճախորդներին, որոնք ունեն հնարավորություն ժամանակին կատարելու իրենց վճարումները, դրանք չհետաձգել, կատարել վճարումները ժամանակին, խուսափելու համար հետագայում ամսական կտրվածքով վարկային բեռի ավելացումից։

Հաճախորդներին, որոնք կշարունակեն իրենց պարտավորությունների կատարումը ժամանակացույցի համաձայն,  հորդորում ենք վճարումները կատարել առցանց եղանակով՝ վճարահաշվարկային համակարգերից և հավելվածներից Telcell, EasyPay, iDram, uPay:

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ +37411999910,  +37444999920,  կամ հաղորդագրություն գրել մեր ֆեսբուքյան էջին։

Եղե՛ք առողջ և ապահով:

Թարմացվել է՝ 2020-03-20 13:07:37
Ավելին