Սիրելի հաճախորդներ, ԶԳՈՒՇԱՑԵՔ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆԻՑ !!
09/02/2022
Սիրելի հաճախորդներ, ԶԳՈՒՇԱՑԵՔ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆԻՑ !!
Սոցիալական ցանցերում հայտնվել է անօրինական գործունեություն ծավալող անձ/կազմակերպություն, որն, օգտագործելով «Նորման Կրեդիտ» անունը, մոլորեցնում է հաճախորդներին և խարդախությամբ առաջարկում է վարկային ծառայություններ «սև ցուցակում» գտնվող անձանց՝ հանդես գալով մեր անվան տակ:
Այս հանցավոր չարամտությունն իհարկե կպարզվի, իսկ այն իրականացնող անձը/անձիք կենթարկվեն պատասխանատվության:
Խնդրում ենք զգո’ն լինել և գործարքներ չկատարել անհայտ ծագում ունեցող կազմակերպությունների հետ:
Կասկածների և հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ զանգահարելով՝ +37411 999910, +37444 999920, +37412 999920 հեռախոսահամարներին:
www.normancredit.am
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: