Կազմակերպության մասին
«Նորման Կրեդիտ» Ունիվերսալ վարկային կազմակերպությունը փակ բաժնետիրական ընկերություն է, որն իր գործունեությունը ծավալում է 2018 թվականի հունիսի 1-ից` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 27.04.2018թ. թիվ 53Ա որոշման թիվ 45 լիցենզիայի: Կազմակերպության նպատակն է լինել առաջատար ֆինանսական ընկերություններից մեկը ՀՀ-ում` հաճախորդների ֆինանսավորման մատչելիության և հասանելիության տեսանկյունից: Մեր առաքելությունն է առաջարկել ֆինանսական ծառայություններ այն հաճախորդներին, որոնք փնտրում են ֆինանսավորման համար մատչելի պայմաններ, վարկավորման արագ և պարզ եղանակ: Կազմակերպության միակ բաժնետերն է հանդիսանում «ՕԴԵՆՍՍՆՈՒՍ ԷՅ ԲԻ» ՍՊ ընկերությունը (գրանցված` Շվեդիայի Թագավորությունում 06.05.2013թ.): Բաժնետիրոջն է պատկանում նոր ստեղծված վարկային կազմակերպության բաժնետոմսերի 100%: Մեր գրասենյակի իրավաբանական հասցեն է` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա 12, տարածք 3: Գրասենյակի աշխատանքային օրերն են երկուշաբթիից ուրբաթ, աշխատանքային ժամերն են` 09:00-00:00
Նշանակալից մասնակիցներ

             Մասնակից                                     Մասնակցության չափը


«Օդենսսնուս ԷՅ ԲԻ» ՍՊԸ                                         100%


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն չի իրականացնում իր կողմից թողարկված արժեթղթերի հրապարակային տեղաբաշխում՝ Ընկերությունը չի հրապարակում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2009 թվականի հունիսի 2-ի «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը կանոնակարգ 8/03-ը հաստատելու մասին» թիվ 166-Ն որոշման 25-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը համաձայն նույն կանոնակարգի 25-րդ կետի 4-րդ ենթակետի:

Ղեկավարներ

Խորհրդի նախագահ

Գևորգ Սերգեյի Նալբանդյան

Ծնվել է 04.06.1972 թվականին Երևան քաղաքում:

1990-ական թվականների սկզբին տեղափոխվել է Շվեդիայի Թագավորություն և սկսել է զբաղվել ծխախոտային տարբեր ապրանքատեսակների արտադրությամբ: Նշված ոլորտում հասնելով հաջողությունների՝ ստեղծել և մինչ օրս ղեկավարում է մի շարք ընկերություններ, այդ թվում նաև «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ միակ բաժնետեր Օդենսսնուս ԷՅ ԲԻ Ընկերությունը:

2018 թվականից հանդիսանում է «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի նախագահ:

 

Խորհրդի անդամ

Հայրապետ Ալեքսանի Բարսեղյան

Ծնվել է 28.08.1953 թվականին Երևան քաղաքում:

1970-1976 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում: 1988 թվականից աշխատում է Աստղիկ ԲԿ-ում՝ որպես Գլխավոր տնօրենի տեղակալ վիրաբուժության գծով:

2018 թվականից հանդիսանում է «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամ:

 

Խորհրդի անդամ

Գևորգ Իսմայիլի Սարոյան

Ծնվել է 27.02.1977 թվականին Երևան քաղաքում:

1993-2014 թվականների ընթացքում սովորել է ՀՀ Մշակույթի Քոլեջում, ՀՀ Ֆինանսաբանկային Քոլեջ Հիմնադրամում, Հայաստանի Ագրարային Համալսարանում և Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանում:

Ֆինանսական համակարգում գործունեությունը սկսել է 2004 թվականից` աշխատելով Հայբիզնեսբանկում որպես վարկային մասնագետ: 2009-2012 թվականներին աշխատել է ԷՅ-ՋԻ-Ի Մոթորս ՍՊԸ-ում՝ որպես Գլխավոր տնօրեն: 2013-2015 թվականներին աշխատել է Ռենշին ՍՊԸ-ում՝ որպես Մարքետինգի գծով ավագ մասնագետ:

2018 թվականից հանդիսանում է «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամ:

 

Վերստուգող

Վահան Վլադիմիրի Խաչատրյան

Ծնվել է 27.03.1974 թվականին Երևան քաղաքում:

1991-1997 թվականներին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Ապրանքագիտություն և շուկայավարություն ֆակուլտետում: Ֆինանսական համակարգում գործունեությունը սկսել է 1997 թվականից Կրեդիտ Երևան բանկում: 2001-2017 թվականների ընթացքում աշխատել է Անելիք բանկ, Հայբիզնեսբանկ և Արցախբանկ ՓԲԸ-ներում` զբաղեցնելով Ներքին աուդիտի ստորաբաժանումների ղեկավարի պաշտոնը: 2017 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին Արցախբանկ ՓԲԸ-ում հանդիսացել է Խորհրդի անդամ:

2018 թվականից հանդիսանում է «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ վերստուգող:

 

Վարչության նախագահ

 Առաքել Վաչագանի Գաբրիելյան

Ծնվել է 09.01.1976 թ. Թալինի շրջանի  գ. Ներքին Սասնաշենում:

1993-1998 թվականներին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի  Ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետում:

Ֆինանսական կառույցներում գործունեությունը սկսել է 2002 թվականից: 2002-2007 թվականներին աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում որպես հաշվապահ-վերլուծաբան: Այնուհետև 2007-2012 թվականներին աշխատել է Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ում` զբաղեցնելով Ռիսկերի կառավարման բաժնի պետի, վարչության պետի և դեպարտամենտի տնօրեն-վարչության անդամի պաշտոններ: 2015-2017 թվականներին զբաղեցրել է Արցախբանկ ՓԲԸ Ռիսկերի կառավարման վարչության պետի պաշտոնը:

2018 թվականի մայիս ամսից հանդիսանում է «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ վարչության նախագահ:

 

Վարչության նախագահի տեղակալ

Վարդան Վահանի Ենոքյան

Ծնվել է 01.09.1983 թվականին  Երևան քաղաքում:

2000-2005 թվականներին սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժնում և ստացել տնտեսագետի որակավորում: Ֆինանսական համակարգում գործունեությունը սկսել է 2007 թվականից: 2007-2012 թվականներին աշխատել է Արցախբանկ ՓԲԸ Սայաթ-Նովա մասնաճյուղում որպես փորձնակ, մասնագետ, այնուհետև առաջատար մասնագետ: 2012-2015 թվականներին  աշխատել է Արդշինբանկ ՓԲԸ գլխամասային գրասենյակում որպես Վարկային ռիսկերի վարչության սպառողական և հիփոթեքային բաժնի գլխավոր մասնագետ, բաժնի պետ, այնուհետև Վարկային ռիսկերի ՓՄՁ բաժնի պետ: 2016-2018 թվականներին աշխատել է Արեգակ ՈՒՎԿ ՓԲԸ-ում, որպես Մասիս մասնաճյուղի կառավարիչ:

2018 թվականի մայիս ամսից հանդիսանում է «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ վարչության նախագահի տեղակալ:

 

Գլխավոր հաշվպահ, վարչության անդամ

Հասմիկ Իգիթի Մամյան

Ծնվել է 03.01.1969 թվականին Երևան քաղաքում:

1985-1990 թվականներին սովորել է ԵրՊԻ Ճարտարապետաշինարարական ֆակուլտետում` ստանալով ինժեներ-տնտեսագետի որակավորում:

Ֆինանսական կառույցներում գործունեությունը սկսել է 1990 թվականից Արդշինբանկ ԲԲԸ գործառնական վարչությունում՝ որպես դրամաշրջանառության բաժնի տնտեսագետ: Մինչև 2003 թվականը աշխատել է նույն բանկի հաճախորդների սպասարկման վարչության հաշվագործառնական բաժնում որպես մասնագետ, ավագ մասնագետ, առաջատար մասնագետ: Այնուհետև 2003-2005 թվականներին աշխատել է Արդշինինվեստբանկ ՓԲԸ որպես գլխավոր հաշվապահի տեղակալ: 2006 թվականին աշխատանքի է անցել Առէկսիմբանկ ՓԲԸ՝ զբաղեցնելով հաշվետվությունների բաժնի գլխավոր մասնագետի, այնուհետև նույն բաժնի պետի պաշտոնները: 2010-2016 թվականներին զբաղեցրել է Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ ՓԲԸ գլխավոր հաշվապահի տեղակալի, գլխավոր հաշվապահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնները: 2017 թվականին աշխատել է Արդշինբանկ ՓԲԸ որպես Գլխավոր հաշվապահի տեղակալ-հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վարչության պետ, այնուհետև Գլխավոր հաշվապահի տեղակալ-հարկային հաշվառման և պլանավորման բաժնի պետ:

2018 թվականի մայիս ամսից հանդիսանում է «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ Գլխավոր հաշվապահ, վարչության անդամ:

 

Գլխավոր իրավախորհրդատու - Իրավաբանական բաժնի պետ, վարչության անդամ

Սուրեն Կամոյի Մանուչարյան

Ծնվել է 23.06.1985 թվականին Երևան քաղաքում:

2002-2010 թվականներին սովորել է Երևանի Գլաձոր համալսարանի իրավագիտության  ֆակուլտետում, ստացել մագիստրոսի աստիճան: Ֆինանսական համակարգում գործունեությունը սկսել է 2008 թվականից: 2008-2015 թվականներին աշխատել է Արցախբանկ ՓԲԸ-ում որպես Իրավաբանական վարչության մասնագետ, առաջատար մասնագետ, այնուհետև գլխավոր մասնագետ: 2015-2017 թվականներին զբաղեցրել է նույն Բանկի Իրավաբանական վարչության Դատաիրավական ծառայությունների բաժնի պետի, իսկ 2017թ-ին` Իրավաբանական ծառայության վերահսկողի պաշտոնները:

2014 թվականից  հանդիսանում է փաստաբան`  ՀՀ փաստաբանների պալատի անդամ:

2018 թվականի մայիս ամսից հանդիսանում է «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ Գլխավոր իրավախորհրդատու - Իրավաբանական բաժնի պետ, վարչության անդամ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թարմացվել է՝ 2018-07-24 08:23:22