Գաղտնիության Քաղաքականություն
- Ընդհանուր դրույթներ
- Սույն գաղտնիության քաղաքականությունը ներկայանցում է «Նորման կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ (այսուհետ` նաև կազմակերպություն) պաշտոնական կայքի, սոցիալական կայքերի, հաճախորդների (այսուհետ` նաև օգտագործող) անձնական տվյալների մշակման, կիրառության և պաշտպանության ապահովման ընդհանուր դրույթները։
- Կազմակերպությունը կարևորում է կայքի Օգտագործողների անձնական տվյլաների գաղտնիության պահպանումը։ Կայքի բովանդակությունը և սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ։ Կայքում օգտագործվող բոլոր հասկացությունները ունեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ «Օրենք») սահմանված իմաստը: Օրենքի համաձայն անձնական տվյալ է համարվում որևէ ֆիզիկական անձի վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակիորեն կամ անուղղակիրոեն բացահայտել տվյալ անձի ինքնությունը:
- Կազմակերպությունը կարող է փոփոխել ցանկացած դրույթ, որը ներկայացված է սույն Գաղտնիության քաղաքականությունում՝ առանց Օգտագործողի նախնական ծանուցման։ Ցանկացած կիրառվող փոփոխություն կներկայացվի Օգտագործողի ուշադրությանը կայքում՝ համապատասխան բաժնում և/կամ կծանուցվի էլ․ նամակի միջոցով:
- Անձնական տվյալների հավաքագրում
- Կազմակերպությունը կարող է հավաքագրել Օգտագործողի հետևյալ անձնական տվյալները.
- Տեղեկատվություն, որը Օգտագործողը տրամադրում է Կազմակերպությանը սեփական կամքով՝ Կայքում տեղադրված հայտերը լրացներիս, նորություններին բաժանորդագրվելիս, Կայքի հետադարձ արագ կապի ծառայության միջոցով Կազմակերպության հետ հաղորդակցվելիս։
- Տեղեկատվություն, որը Կազմակերպությունը ձեռք է բերում Կայքին կից 3-րդ կողմ գործիքների միջոցով, օրինակ՝ Օգտագոծողի բրաուզերի կամ Կայքից օգտվելու համար օգտագործվող սարքի վերաբերյալ տեղեկություն, Կայքի էջի այցելության վերաբերյալ տեղեկություն, գեոլոկացիայի վերաբերյալ տեղեկություն և այլն։ IP հասցեներից տվյալների ստացումը, բրաուզերի վերաբերյալ տեղեկատվությունը և «Cookies» բաժնում դրանց պահպանումը սկսվում է ավտոմատ կերպով այն պահին, երբ Օգտագործողը այցելում է Կայք:
- Նշված միջոցներով ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է Կայքի կողմից հավաքագրվող անձնական տեղեկատվություն և կիրառվում է բացառապես Կազմակերպության հետազոտությունների և առավել հաճախորդամետ ծառայությունների մատուցման նպատակով։
- Կազմակերպությունը կարող է հավաքագրել Օգտագործողի հետևյալ անձնական տվյալները.
- Տվյալների օգտագործման եղանակներ
- Կազմակերպությունը օգտագործում է Կայքին կից 3-րդ կողմի գործիքների միջոցով հավաքագրված Օգտագործողի անձնական տվյլաները միայն հետևյալ նպատակներով.
- Սպասարկման որակի բարձրացման նպատակով, Կայքի բարելավման համար,
- Օգտագործողի պահանջներին համապատասխանող սպասարկման որակի ապահովման համար,
- Ներդրողների համար նախատեսված նորություններ պարունակող էլեկտրոնային նամակների ուղարկման համար,
- Օգտագարծողի հետ կապ հաստատելու խնդրանքին արձագանքելու համար,
- Օգտագործողի հարցումներին պատասխանելու նպատակով,
- Տրամադրել Օգտագործողին հետաքրքրող կամ Կազմակերպության կարծիքով հնարավոր հետաքրքրող պրոդուկտների և ծառայությունների վեարբերյալ տեղեկատվություն,
- Կազմակերպության և Օգտագործողի միջև պայմանագրով ամրագրված ցանկացած պարտավորության իրագործման նպատակով,
- Կայքից օգտվելու համար օգտագործված սարքին Կայքը առավել հարմարացնելու նպատակով,
- Կայքի կիրառելիության և գովազդային արշավների վերաբերյալ տվյալների վերլուծության նպատակով,
- Հնարավոր խնդիրների և չարաշահումների բացահայտման և դրանց համապատասխան հնարարվոր լուծումների տրամադրման նպատակով։
- Կազմակերպությունը նաև օգտագործում է հավաքագրված տեղեկատվությունը օրենքով և ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորությունների կատարման, նպատակով, ինչպես նաև` հնարավոր հանցագործությունների հայտնաբերման նպատակով։
- Կազմակերպությունը օգտագործում է Կայքին կից 3-րդ կողմի գործիքների միջոցով հավաքագրված Օգտագործողի անձնական տվյլաները միայն հետևյալ նպատակներով.
- Օգտագործողի տվյալների պաշտպանության եղանակներ
- Օգտագործողի անձնական տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով անձանց, ովքեր նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը:
- Կազմակերպությունը իրակացնում է մի շարք անվտանգության գործառույթներ՝ ապահովելու Օգտագործողի անվտանգ այցելություն Կայք։
- «Cookie»-ների օգտագործում
- Կազմակերպությունը առավելագույնս հասանելի և Օգտագործողին համապատասխանեցված տեղեկատվություն։ Այս նպատակով Կազմակերպությունը օգտագործում է cookie-ֆայլերև օգագործում մի քանի նպատակներով․
- Օգտագործողի՝ Կայքի հետագա այցելությունների նպատակով նախընտրությունները հասկանալու և հիշելու համար,
- Կայքի օգտագործման վերլուծության և կատարելագործման համար,
- Սոցիալական ցանցերը Կայքին ինտեգրելու համար,
- Կայքին կցված գովազդներին հետևելու, համակարգելու և վերլուծելու համար,
- Մատուցվող ծառայությունների որակի բարելավման և կատարելագործման համար։
- Եթե Օգտագործողը շարունակում է կայքի կիրառությունը, ապա նա ավտոմատ կերպով համաձայնվում է վերոնշյալ նպտակաների համար Կայքի cookie-ֆայլերի միջոցով անձնական տվյլաների հավաքագրմանը։ Անհրաժեշտության դեպքում կարող եք անջատել cookie-ֆայլեր բրաուզերի կարգավորումներից, սակայն cookie-ֆայլերի անջատումը կարող է հանգեցնել տեխնիկական դժվարությունների և կայքի մասնակի կիրառության։
- Կազմակերպությունը առավելագույնս հասանելի և Օգտագործողին համապատասխանեցված տեղեկատվություն։ Այս նպատակով Կազմակերպությունը օգտագործում է cookie-ֆայլերև օգագործում մի քանի նպատակներով․
- Տեղեկությունների տրամադրումը երրորդ անձանց
- Կազմակերպությունը չի փոխանցում Օգտագործողի անձնական տվյալները երրորդ անձանց՝ առանց այդ մասին Օգտոգործողների նախնական համաձայնության: Կազմակերպությունը կարող է հրապարակել տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում, Կազմակերպության կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով: Անձինք, ովքեր աջակցում են Կայքի շահագործման, գործունեության իրականացման, Օգտագործողների սպասարկման հարցում, երրորդ կողմ չեն համարվում՝ պայմանով, որ նշված անձինք պարտավորվում են պահպանել այդ տվյալների գաղտնիությունը: Օգտագործողների վերաբերյալ ոչ անձնական տեղեկությունները կարող են տրամադրվել այլ անձանց մարքեթինգի, գովազդի կամ այլ նպատակներով:
- Այլ դրույթներ
- Կայքում չի ներառվում կամ առաջարկվում երրորդ անձանց ապրանքներ կամ ծառայություններ: Կազմակերպությունը օգտվում է երրորդ կողմ հանդիսացող մի քանի ծառայություններից՝ Կայքի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով։
Facebook-ի գաղտնիության քաղաքականության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել https://www.facebook.com/policy.php Էջ։